ՀՅԴ-ն որոշել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին գնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այդ մասին բաց տեքստով հնարավոր է չհայտարարեն։ Թերթը՝ չի բացառել, որ դաշինքին միանան նաև այլ ուժեր, որոնցից ոմանք չեն մասնակցել խորհրդարանական նախորդ ընտրություններին:
Թերթի տեղեկությամբ՝ հնարավոր է այսօր կամ վաղն ասուլիսում հայտարարությամբ հանդես գա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մամուլը դեկտեմբերի վերջին գրել էր, որ կուսակցությունում երկու կարծիք կա․ պետք է Քոչարյանի թիմի հետ ընտրությունների գնալ կամ դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն իրենց առաջնորդությամբ։






































