Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարներն ընդհանուր առմամբ հավանություն են տվել ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին մինչև 2025 թվականը, սակայն դրանք ուղարկել են լրամշակման: Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթանում է տեսակոնֆերանսի ռեժիմով, փոխանցում է Բելտա գործակալությունը։
Ռազմավարությունը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով կողմերի մի շարք առաջարկներ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ տարբեր մակարդակներով փաստաթղթի քննարկման և պատրաստման ժամանակ կարծիքների շատ լայն տարածում է եղել, ընդ որում, քննարկվել են ոչ միայն այն հարցերը, որոնք մտել են ռազմավարության մեջ, այլ նաև մի շարք այլ հարցեր:
«Այն, ինչ հաջողվել է համաձայնեցնել, փոխզիջում է», — ասել է նա՝ հավելելով, որ միակ չկարգավորված հարցը մնում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստեղծված իրադրության կապակցությամբ առաջարկել է հավանություն տալ ընդհանուր առմամբ պատրաստված փաստաթղթին:
«Դա ռազմավարություն է, այդ պատճառով շտապելու տեղ չկա, բացառությամբ բնական գազի կետի»,- ասել է Լուկաշենկոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







