Եկեղեցու նկատմամբ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»,- նշել է է նա։
Ամստերդամը մանրամասնել է, որ Մայր Աթոռում ՀՀ իշխանությունների վարքագիծը հստակորեն փաստում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։
«Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի սահմանադրությունը»,- ընդգծել է փաստաբանը։
Մայր Աթոռում դեկտեմբերի 18-ին տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտվողները: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






