Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:10

«ՀՀ-ում գործող զինված բանդան զբաղված է եկեղեցիներ զավթելով և սատանայական պաշտամունքներ կատարելով»․ արքեպիսկոպոսների նամակը մեկուսարանից

«ՀՀ-ում գործող զինված բանդան զբաղված է եկեղեցիներ զավթելով և սատանայական պաշտամունքներ կատարելով»․ արքեպիսկոպոսների նամակը մեկուսարանից

Հայաստանի տարածքում «գործում է զինված բանդա, որն զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական պաշտամունքները կատարելու համար», մեկուսարանից հայտարարել են արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը և Արշակ Խաչատրյանը։ Արքեպիսկոպոսների նամակը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նամակում շեշտվում է, որ «հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը»։

«Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին»,- նշել են արքեպիսկոպոսները։

Ազատազրկված հոգևորականները հավելել են, որ այդ «հանցավոր զինված բանդայի»՝ դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն, իրականում, «կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից»։

«Սակայն, վստահ ենք, պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս»,- ընդգծել են նրանք։

ԶԼՄ-ներն այսօր ավելի վաղ գրել էին, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը երկամսյա կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի այն խցում, որտեղ Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսներն են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, որ հանդիպել էին Փաշինյանին, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Դեկտեմբերի 7-ին Փաշինյանն առաջարկել էր պատարագից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։ Դեկտեմբերի 8-ին նա հայտարարել էր, որ պետք է քննարկվի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+