Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:45

Թեհրանի համար անթույլատրելի է Իրանը շրջանցող ռազմավարական միջանցքների առկայությունը. փորձագետ

Թեհրանի համար անթույլատրելի է Իրանը շրջանցող ռազմավարական միջանցքների առկայությունը. փորձագետ

Armenia Today-ի թղթակիցը հայ-իրանական հարաբերությունների և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել է քաղաքական մեկնաբան Սերգեյ Շաքարյանցի հետ:

Մեկնաբանելով Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանիի այցը Հայաստան՝ Շաքարյանցը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, ով «ուսերի ետևում» շատ լուրջ կենսագրություն ունի, այդ թվում՝ քաղաքական, շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ Շամխանին նաև Իրանի պաշտպանության նախկին նախարարն է եղել։

«Նա չի եկել հերթական անգամ կրկնելու այն, ինչ ժամանակին ասել էր Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը, որ Հայաստանի նկատմամբ Թեհրանն ունի «կարմիր գծեր», և Իրանի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 44-օրյա պատերազմից հետո Իրանը բազմիցս խոսել է այդ թեմայով», — նշել է փորձագետը։

Շաքարյանցի խոսքով՝ Շամխանին, հավանաբար, եկել է, որպեսզի որոշակի մեսիջներ փոխանցի Երևանին՝ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից կամ Իրանի նախագահից։ Բացի այդ, փորձագետի խոսքով, պետք է հաշվի առնել, որ Շամխանին այն պաշտոնյաներից է, ով անմիջականորեն կապված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ:

«Շամխանին Երևան չի եկել, որպեսզի տեսնի երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ իր հետ ինչ-որ բան է բերել», — ընդգծել է նա։

Բացի այդ, փորձագետը կարծում է, որ Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված շատ հարցեր ունի կուտակված։

«Մենք գիտենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված կլինի ժամանել Թեհրան։ Իրանցիների մոտ, հավանաբար, շատ հարցեր են կուտակվել թուրքերի, «թուրքերի կրտսեր եղբայրների» հետ կապված»,-նշել է Շաքարյանը՝ հավելելով, որ իր համար, որպես վերլուծաբան և փորձագետ, պարզ է, որ Շամխանին իր հետ Երևան է բերել ինչ-որ նոր բան, բացի նրանից, ինչ ասվել է վերջին երկու տարիների ընթացքում։

Պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նկատմամբ իրանական կողմի վերաբերմունքի մասին հարցին՝ Շաքարյանցը նշել է, որ «Թեհրանին շրջանցող ռազմավարական միջանցքներն այդ երկրի համար անթույլատրելի են»: Նրա խոսքով՝ հենց դրա համար էլ իրանցիները ժամանակին «Իլհամ Ալիևին կանչել են Թեհրան՝ նրա հետ համապատասխան համաձայնագիր ստորագրելով Իրանի տարածքով կամուրջ կամ միջանցք ստեղծելու մասին, որն էլ կվերահսկի այդ կամուրջը, իսկ թուրքերը կօգտվեն այդ միջանցքով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+