Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Թուրքիան հավակնում է «սիրիական կարկանդակի» իր «կտորին»

Թուրքիան հավակնում է «սիրիական կարկանդակի» իր «կտորին»

Թուրքիան Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ից իրականացնում է այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունը, որի հիմնական նպատակը, ըստ թուրքական իշխանությունների, «անվտանգության գոտու» հաստատումն է: Խոսքը գնում է 480 կմ երկարությամբ սիրիական սահմանի մասին, որը 32 կմ լայնությամբ տարածվում է դեպի Սիրիայի խորքերը:

Ըստ Թուրքիայի Նախագահ Էրդողանի` ռազմական ներխուժման հիմնական նպատակն է քրդական ռազմական կազմավորումների ճնշումը, քանի որ նրանք սպառնում են ազգային անվտանգությանը: Ընդ որում Անկարայում համոզված են, որ այդ ջոկատները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ռազմականացված թևն են, որոնք երկար տասնամյակներ պայքարում են Թուրիքայի տարածքում քրդական ինքնավարության համար:

Իր գործողության արդարացման համար Թուրքիան օգտագործում է 1998թ. հոկտեմբերի 20-ի թուրք-սիրիական համաձայնագիրը, որը, ըստ Էրդողանի, թույլ է տալիս Անկարային «սիրիական տարածքի հետ անդրսահմանային հատվածում ռազմական գործողություն իրականացնել այդտեղից սպառնալիք առաջանալու պարագայում»:

Թուրքիայի հերթական ներխուժումը Սիրիա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ռազմական գործողությունների տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին:

Իր հերթին Մոսկվան դիվանագիտորեն հասկացնել տվեց, որ դեմ չէ Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում:

Նման պարագայում աշխարհաքաղաքական դերակատարները «լռելյայն» տվեցին իրենց համաձայնությունը Անկարայի ռազմական գործողությունների համար Սիրիայում: Նման քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում հիմնական են ուժը, սուբյեկտիվիզմը և երկակի ստանդարտները: Խոսք լինել անգամ չի կարող միջազգային իրավական նորմերի մասին:

Իսկ Թուրքիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տարածաշրջանի ամենաազդեցիկ դերակատարներից է: Թուրքիան դեռևս կարծում է, որ չի ստացել «սիրիական կարկանդակի» իր բաժինը, այն է` այդ երկրի հյուսիսային տարածքի բռնազավթման իրավունքը: Եվ այժմ «անվտանգության գոտի» ստեղծելու քողի տակ ձգտում է իրականացնել այդ նպատակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+