«Տաշիր» ընկերությունների խմբի լայնածավալ ներդրումային նախագիծը Հայաստանում գտնվում է ակտիվ իրականացման փուլում։
Այս ներդրումային ծրագրով նախատեսված կարևորագույն ուղղություններից մեկն է համարվում նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը, ինչին ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել ավելի քան 900 մլն դոլար։
Բանն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ «Հայաստանի էլեկտրացանցեր»- ի սեփականատերը, ՀԷՑ-ի հիմնական միջոցների մաշվածությունը գնահատվում էր ավելի քան 85 տոկոս։ Նման բարձր ցուցանիշի հետևանքը դարձավ մի շարք որակական պարամետրերի վատթարացումը, ներառյալ էլցանցերում մեծ կորուստները: Իսկ ներդրումային ծրագրի իրականացումն ուղղված է էլբաշխիչ ցանցի համապատասխանեցմանը միջազգային ամենաբարձր չափանիշներին։
Կապիտալ ներդրումների վերադարձին ուղղված ֆինանսական ռեսուրսները նախատեսվում է ստանալ՝ մի կողմից նվազեցնելով ընկերության ծախսերը, իսկ մյուս կողմից՝ էլցանցերում կորուստները հասցնելով նվազագույնի, ինչը թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի գործող սակագների վրա բացասական ազդեցությունից։
Դրա հետ մեկտեղ ընկերությունների խմբում ներդրումային նախագիծ կազմելիս «Տաշիր»-ը հիմնվում է այն բանի վրա, որ ներդրումների իրականացումն ռեալիզացվելու է առանց պետական երաշխիքների վարկային ռեսուրսների ներգրավման ճանապարհով։
Շեշտը դրվել է նաև նորարարական տեխնոլոգիաների ներդրման, այս ոլորտում մասնագիտացած միջազգային ընկերությունների հետ համագործակցության և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման վրա:
Կորուստների օպտիմալացման գործում էական դեր է խաղում բաշխիչ համակարգի արդիականացումը: Այս համատեքստում Երևանից դեպի արևմուտք գտնվող «Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայանի հիմնանորոգումը կապահովի Երևանի մի շարք խոշոր շրջաններում անխափան էներգամատակարարումը։
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ենթակայանի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլոք։
Նշենք, որ ենթակայանը կառուցվել է դեռևս 1988 թ. և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի անգամ չի վերանորոգվել։ Տարիների ընթացքում խարխլված և հնացած սարքավորումները հանգեցրել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում ՝ Աջափնյակում, հարավարևմտյան զանգվածում, ինչպես նաև Արմավիրի մարզի որոշ համայնքներում էներգամատակարարման խափանումների։
Սակայն 2016-ի կեսերին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատվերով սկսվել է «Հաղթանակ» ենթակայանի արդիականացման գործընթացը, որի համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 14 մլն դոլար։
Գլխավոր կապալառու է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Կասկադ Էներգո» ընկերությունը։ Այդ ընկերության մասնագետների կողմից ենթակայանի վերակառուցման ընթացքում կառուցվել է 110 կվտ բաց բաշխիչ սարքավորում, տեղադրվել են SCADA համակարգ և 125 մվտ հզորությամբ երկու տրանսֆորմատոր, ինչը թույլ կտա բարձրացնել էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, կապահովի սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը Երևանի կենտրոնում և հարավային շրջաններում ՝ միաժամանակ նվազեցնելով վթարային անջատումների պատճառով սարքավորումների ձախողման թիվը։
Այս ամենը, ի վերջո, կհանգեցնի բաշխիչ ենթակայանի շահագործման ծախսերի կրճատման, որի հզորությունը նույնպես ավելացել է՝ կազմելով 220/110. 10 կվտ։
Այս նախագծի իրականացումը դարձավ պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության վառ օրինակ: Ընդ որում, ենթակայանի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ:
Լիանա Սիրունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







