Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Հայաստանը և Ղրիմի հարցը. զուգահեռներ Արցախի հետ և պահանջներ Ուկրաինայի նկատմամբ

Հայաստանը և Ղրիմի հարցը. զուգահեռներ Արցախի հետ և պահանջներ Ուկրաինայի նկատմամբ

Օրերս Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ուկրաինայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում նախաձեռնված բանաձևին։ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի շրջանների ռազմականացման խնդիրը» անվամբ փաստաթուղթը այդ կառույցի կողմից հաստատվել է: 63 երկիր կողմ է քվեարկել, 19-ը` դեմ:

Սկսած 2014թ-ից, երբ Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին, Հայաստանը չի աջակցում Ղրիմի հարցով ՄԱԿ-ի հակառուսական բանաձևերին: Այնուամենայնիվ մինչ օրս այդ հարցի շուրջ պաշտոնական Երևանում որևէ հստակ դիրքորոշում չկա: Ղրիմյան հանրաքվեից հետո այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտորեն հայտարարել է, որ Հայաստանը «հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին, այն է` բանակցությունների ճանապարհով, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:

Մինչդեռ ակնհայտ է, որ Ղրիմում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դրսևորում է: Եվ այս իմաստով որոշ զուգահեռներ կան Լեռնային Ղարաբաղի հետ: Միևնույն ժամանակ կա տեսակետ, որ դրանով էլ զուգահեռներն ավարտվում են, քանի որ Ղրիմի դեպքում խոսքը գնում է ինքնավար կարգավիճակում գտնվելով մի պետության կազմից մյուսն անցնելու մասին:

Ամենայն հավանականությամբ հենց այդ հանգամանքն է ի նկատի ունեցել Հայաստանի Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, երբ վերջերս ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղարաբաղի և Ղրիմի խնդիրների նմանության մասին, հայտարարեց. «Ղարաբաղը երբեք չի գտնվել անկախ Ադրբեջանի կազմում` ի տարբերություն Ղրիմի, որը երկար տարիներ Ուկրաինայի կազմում էր»: Սիմոնյանը նշել է, որ Ղրիմը ոչ պակաս ունի ինքնորոշման համար միջազգային-իրավական հիմնավորումներ, սակայն դրանք լիովին տարբեր են: Բնական է, որ Հայաստանի` Կիևի կողմից նախաձեռնված բանաձևին դեմ քվեարկելը բացասական է ազդում Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա: Սակայն Երևանն իր հերթին պահանջներ ունի Կիևի նկատմամբ: Ուկրաինան միջազգային հարթակներում հանդես է գալիս Բաքվի դիրքորոշմանն աջակցությամբ` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Բոլորին է հայնտի նաև, որ Ուկրաինան Ադրբեջանին զենքի և զինտեխնիկայի գլխավոր մատակարարներից մեկն է: Խոսքը , մասամբ, գնում է զրահափոխադրիչի, հակատանկային հրթիռային համալիրների («Սկիֆ») համալիրների մասին է:

Սակայն, ինչպես երևում է, Երևանը և Կիևը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի առկա տարաձայնությունները չազդեն երկկողմ հարաբերությունների վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+