Օրերս Բաքվում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների` զրուցակիցները գոհ են ձեռք բերված «ռազմատեխնիկական համագործակցության լավ արդյունքներով» (Ալիև), ինչպես նաև «երկու երկրների ռազմական կառույցների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ» (Գերասիմով):
Ռուս գեներալը ադրբեջանական նախագահի ուշադրությունը հատուկ հրավիրել է երկու փաստի վրա.
Առաջին` «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հուսադրող են»,
Երկրորդ` «Շատ լավ է, որ մենք բոլորս, մեր բանակները ստացել ենք խորհրդային բանակի դաստիարակությունը»:
Դրանով իսկ Մոսկվայի բարձրաստիճան ներկայացուցիչը ամրագրում է Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը, որն ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է գտնվում սիրիական հակամարտության գոտուց, ինչպես նաև ընդգծում է նախկին ԽՍՀՄ Հանրապետությունների ընդհանուր ռազմական անցյալը:
Ի՞նչ է նշանակում «խորհրդային փառահեղ ավանդույթները» շարունակելու Ռուսաստանի ձգտումը:
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ավելի քան 5 մլրդ դոլար արժողության ռազմատեխնիկական նշանակության արտադրանք: Ինչպես պնդում են պաշտոնական շրջանակները, այդ թիվը շարունակում է աճել:
Խոսքը, մասնավորապես, գնում է նոր արտադրության զինատեսակների մասին. T-90C տանկեր, БМП-3 հետևակային մարտական մեքենաներ, БТР-82А զրահափոխադրիչներ, 300 մմ տրամաչափի «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգի մեքենաներ, TOS-1A «Солнцепек» ծանր բոցավառվող համակարգի մարտական մեքենաներ:
Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում են ռազմական վերլուծաբանները, այսօր Ադևբեջանում չկան այնպիսի զորքեր, որտեղ չօգտագործվի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը: Նման մասշտաբներով ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին անխոս անհանգստացնում է Հայաստանին: Դրան մշտապես ուշադդրություն է դարձնում հայկական ղեկավարությունը, ընդ որում ինչպես նախկին, այնպես էլ ներկա:
Սակայն Ռուսաստանը ամենասերտ ձևով համագործակցում է նաև Երևանի (Անդրկովկասում միակ ռազմավարական դաշնակից) հետ, այդ թվում Հայաստանին զինելով նորագույն զենքերով: Անցյալ տարվա աշնանը ռուսական ռազմական ղկավարությունը հայտարարել է, որ պլանավորում է մոտակա ժամանակաշրջանում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հզորությունն ամրապնդել և ենթակառուցվածքը զարգացնել:
Համաձայն ռուս քաղաքագետների և վերլուծաբանների պնդման` Մոսկվայի դիրքորոշումը նրանում է, որ տարածաշրջանում վարի պարիտետային քաղաքականություն, որը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռություն պահպանելու դեպքում, առավել ևս երբ պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հավանականությունը:
Ակնհայտ է, որ Մոսկվան դրսևորում է ակնհայտ դրսևորվող պրագմատիկ մոտեցում Երևանի և Բաքվի նկատմամբ, քանի որ երկու երկրները մտնում են հարավային ուղղությամբ աշխարհաքաղաքական ազդեցությունը խորացնելու Ռուսաստանի ռազմավարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







