Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

Բացի տեղեկատվականից ադրբեջանական ակտիվություն կա նաև առաջնագծի որոշակի ուղղություններով․ Աբրահամյան (տեսանյութ)

Բացի տեղեկատվականից ադրբեջանական ակտիվություն կա նաև առաջնագծի որոշակի ուղղություններով․ Աբրահամյան (տեսանյութ)

Բացի տեղեկատվական ակտիվությունից առաջնագծի որոշ ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բացի տեղեկատվական ակտիվությունից առաջնագծի որոշ ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն, որը դրսևորվում է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման ծավալի աճով, այլ նաև որոշակի շարժերով»,- ասաց նա։

Աբրահամյանը նշել է, որ այդ ակտիվությունը հատկապես մեծացել է Արցախի հարցով ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ դիմելուց հետո։

«Ադրբեջանական լրատվամիջոցները ոչ պաշտոնական ձևով այն սկսեցին արձանագրել որպես բանակցային գործընթացի տորպեդահարում և նույնիսկ բանակցային գործերից դուրս գալ։ Դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք գտնվում են ադրբեջանական իշխանությունների ուղիղ վերահսկողության ներքո և ակնհայտ է, որ դա արտահայտում է նաև պաշտոնական քաղաքական գիծը»,- նշեց Աբրահամյանը։

Որպես ադրբեջանական ակտիվության սրացման 2-րդ հանգամանք պատգամավորը նշել է Արցախում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պլաններն ու հաշվարկները չեն իրագործվում։

«Նույնիսկ այսօրվա ստեղծված ծանր իրավիճակում՝ ակնհայտորեն անմարդկային պայմաններում, մարդիկ (արցախցիները) իրենց նպատակները, սկզբունքները պահելու համար, իրենց գոյությունը պաշտպանելու համար, փաստացի, թքած ունեն ամեն ինչի վրա՝ ինչ է արտահայտում միջազգային հանրությունը, ինչ քայլերի է դիմում Ադրբեջանը, ինչպիսի լուռ համաձայնությամբ են այդ ամեն ինչի համար կանաչ լույս վառում հայաստանյան իշխանությունները։ Սա, բնականաբար, հունից հանում է Ադրբեջանին»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը մեծ խոչընդոտներ է ստացել։

«Մի կողմից կա ադրբեջանական առավելապաշտություն՝ հասնել ամեն ինչի, ամեն գնով և կա Հայաստանի իշխանությունների կողմից որոշակի մտավախություն առ այն, որ շարունակվող այդպիսի մեծաթիվ կորուստները և խոստումները կարող են Հայաստանում նոր իրավիճակ ստեղծել, ինչը նրանց համար կարող է իշխանության գին ունենալ»,- հավելեց պատգամավորը։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով անվանել է «Անվտանգության խորհուրդը սեփական մանիպուլյացիաների գործիք դարձնելու փորձ»։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև գերատեսչությունը հերքել է Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։ Զուգահեռաբար Արցախի ՊՆ-ն  հերքել է շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ կողմից զինտեխնիկա կուտակելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+