ՀՀ քննչական կոմիտեն 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ, սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։
Արշակ սրբազանին, թերթի փոխանցմամբ, մեղադրում են «սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու» մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգևորականների կամ «Հարություն վարդապետ» օգտատիրոջ տարածած տեղեկությունների հիման վրա, նշել է լրատվականը։
Թերթը հավելել է, որ ըստ ցուցմունքների՝ Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին», որը ձայնալարերի քաղցկեղից մահացել է 1999թ․ հունիսին:
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չմանրամասնելով, թե ում է դիմում, գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը





































