Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած կրակոցների միջադեպի կապակցությամբ մեկ անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ձերբակալությունը կատարվել է խուլիգանության մեղադրանքով, պարզաբանել է Քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, առավելագույն պատիժ՝ մինչև 15 տարի ազատազրկում), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, մինչև 5 տարի ազատազրկում), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանություն, մինչև 5 տարի ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, մինչև 5 տարի ազատազրկում) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ, հայտնել են գերատեսչությունից։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 1:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել էր երեք մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







