Կապանում օգոստոսի 27-ին պարտքուպահանջի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել 49-ամյա տղամարդու և 42-ամյա համաքաղաքացու միջև, վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել էր 49-ամյա տանտիրոջ գլխին՝ սպանելով նրան, ապա խառնել էր տան իրերը՝ ստեղծելով գողության կեղծակերպում, հայտնել են ՆԳՆ-ից։
Նշվում է, որ Կապան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդն օգոստոսի 29-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







