Ոստիկաններն Արտաշատում ավտոմեքենա հրկիզելու կասկածով երկու անձի են ձերբակալել, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում, Արտաշատի Շահումյան փողոցում հրկիզել էին Toyota Camry մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայի սեփականատերը դեպքի մասին հայտնել էր քրեական ոստիկաններին։
Ոստիկանության տվյալներով՝ մեքենան հրկիզելու մեջ կասկածվում են Արտաշատի 25-ամյա և Աբովյանի 24-ամյա բնակիչները։ Ոստիկանները նոյեմբերի 20-ին հայտնաբերել և ձերբակալել են նրանց ու ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







