Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Խայտառակ որոշում, խայտառակ որոշում և միջնորդություն, ուրիշ խոսքեր չունեմ»,- ասել է նա։
Այսօր ավելի վաղ Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի ձերբակալելու որոշում էր կայացվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության ենթադրյալ մեղադրանքներով։


































