Տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտների գործունեության սահմանափակումից հետո 82-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզերի, Երևանի բնակչության ազատ տեղաշարժը սահմանփակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված 67 հատուկ անցակետերում ամեն օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության, ԱԱԾ-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ։
«Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրում նրանց շփումները, տեղաշարժեը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 10377 վարչական արձանագրություն։ 6706 դեպքերով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ»,- հայտնեց Մհրյանը։
Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանության 9249 ծառայողի ուժերով 2020 թվականի մարտ-ապրիլին կենսաթոշակ և նպաստ բաժանելու նպատակով կազմակերպվել է փոստատարների ուղեկցում կենսաթոշակառուների և նպաստառուների բնակարաններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







