Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:25

Դեպարդիեն կասկածվում է խարդախության և փողերի լվացման մեջ․ ԶԼՄ

Դեպարդիեն կասկածվում է խարդախության և փողերի լվացման մեջ․ ԶԼՄ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն իր հայրենիքում կասկածվում է հարկային խարդախության և փողերի լվացման մեջ, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով AFP-ին։

Գործակալությունը նշում է, որ հետաքննությունն սկսվել էր 2024 թվականի փետրվարին՝ Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազության կողմից։ Դերասանին կասկածում են, որ նա 2013 թվականին Բելգիան կանխամտածված նշել է որպես իր բնակության վայր՝ Ֆրանսիայում հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Փաստացի, ըստ քննիչների, դերասանն ապրել է իր հայրենիքում։

Notele հրատարակությունը գրել է, որ Դեպարդիեն 2012 թվականին Բելգիայի հարավում գտնվող Վալոնիայի Նեչեն գյուղում տուն է գնել: Այդ փաստով Ֆրանսիայի իշխանությունները 2025 թվականի փետրվարին հետաքննություն են սկսել, որը ներառում էր խուզարկություններ Փարիզում, Ֆրանսիայի Մեն-է-Լուարի դեպարտամենտում և Բելգիայում, հայտնել է AFP-ի աղբյուրը:

Notele-ը գրել է, որ վարույթը կապված է իրական բնակության վայրի մասին կեղծ տեղեկությունների հետ։ Դատարանը, ըստ հրատարակության, մի քանի անձի է ձերբակալել։

Դեպարդիեի փաստաբանը Mediapart-ին հայտնել է, որ հարկային մարմինները երկար տարիներ փորձում են պարզել բոլոր հանգամանքները։

«Այդ փորձն անհաջող էր, և հիմա փորձում են դրան հասնել քրեական հետապնդման միջոցով։ Ի դժբախտություն իրենց՝ արդյունքը նույնն է լինելու»,- ասել է փաստաբանը և վստահեցրել, որ իր պաշտպանյալը գործել է օրինական։

2013 թվականին Դեպարդիեն ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն՝ պահպանելով ֆրանսիական անձնագիրը։ Դերասանը նման քայլի էր գնացել Ֆրանսիայում հարկային բարեփոխումների պատճառով, որով բարձրացվում էր հարկային դրույքաչափը գերհարուստների համար մինչև 75%: Հարկը, որն ստիպել է Դեպարդիեին լքել երկիրը, հետագայում համարվել է խտրական և չեղարկվել Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից:

Դեպարդիեն ներգրավված է մի քանի քրեական գործում, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Դերասանին նշված մեղադրանքով ձերբակալել էին 2024-ի ապրիլի 29-ին, ազատ էին արձակել ապրիլի 30-ին։ Դեպարդիեին սեռական բռնության մեջ են մեղադրում երկու կանայք։ Նրանց խոսքով՝ առաջին դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականին՝ «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երկրորդը՝ 2021 թվականին՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+