Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:02

ՀՀ ոստիկանության բաժին ՌԴ իրավապահներ չեն ներխուժել․ ՆԳՆ-ն հերքել է ՀՔԱՎ-ի տեղեկությունը

ՀՀ ոստիկանության բաժին ՌԴ իրավապահներ չեն ներխուժել․ ՆԳՆ-ն հերքել է ՀՔԱՎ-ի տեղեկությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ փետրվարի 19-ի հայտարարությունը, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։

Գրասենյակը նշել էր, որ փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժանմունք են հրավիրել։ Ըստ գրասենյակի՝ «ՀՀ ոստիկանության բաժին  են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, որոնք Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին՝ խոստանալով, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»։

«ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, որին ոստիկանությունը փետրվարի 13-ին հրավիրել էր ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ մետրոպոլիտենի բաժին, որտեղ գտնվել են ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

ՆԳՆ-ից պարզաբանել են, որ հետախուզման կապակցությամբ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է Շկլովերի փաստաթղթավորումը, և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում՝ հետախուզվողն ազատ է արձակվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+