Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:16

Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանն ազատ է արձակվել

Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանն ազատ է արձակվել

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված, զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանն ազատ է արձակվել, հայտնել է LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։

Փաստաբանը նշել է, որ օգոստոսի 23-ին դատավոր Վարդան Հարությունյանը որոշել է փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատել հենց դատարանի դահլիճից:

«Պաշտպանության կողմն ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Աղեկյանի անմեղությունը»,- հավելել է փաստաբանը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել 2023-ի հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։

Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ  Աղեկյանին և Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին:

Հրդեհից զոհված զինծառայողների հարազատները պարբերաբար ՀՀ կառավարության դիմաց ակցիաներ են իրականացնում։ Նրանք հայտարարել են, որ գործը կոծկելու միտում են տեսնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+