Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Թուրքիայից բռնաճնշումների հետևանքով Հայաստան փախած հալեպցիներին արդարացրել են․ ԶԼՄ

Թուրքիայից բռնաճնշումների հետևանքով Հայաստան փախած հալեպցիներին արդարացրել են․ ԶԼՄ

Դատախազը պահանջում է ազատազրկման դատապարտել Թուրքիայից բռնաճնշումների հետևանքով Հայաստան փախած և դատարանի վճռով արդարացված հալեպցի երկու փախստականներին, հայտնել է news.am-ը՝ հղում անելով գործի վերաբերյալ փաստաթղթերին:

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված 25-ամյա Մուստաֆա Իբրահիմի Հաջ Իբրահիմին և 30-ամյա Մուհամեդ Յուսեֆ Մուհամեդ Մուհսենի Կասսասը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի առավոտյան, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել են թուրք-հայկական պետական սահմանը և մտել Արմավիրի մարզի Բագարան գյուղ: Երկու այլազգիներին գյուղի կենտրոնում նկատել է վարչական տարածքի ղեկավարը, նրանց հրավիրել գյուղապետարան, հետո նրանց ձերբակալել են ռուս սահմանապահները։

Սիրիայի քաղաքացիները կալանավորվել էին և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց մեղադրանք ներկայացվել: Կարճ  ժամանակ անց օտարերկրացիները դիմել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ իրենց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու խնդրանքով, որը բավարարվել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին:

Իբրահիմին  և Կասսասը ՀՀ իրավապահ մարմիններին պատմել են Թուրքիայում իրենց և իրենց ընտանիքի նկատմամբ իրականացված բռնաճնշումների, վատ վերաբերմունքի մասին։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալները պատմել են, որ Հայաստան գալու համար նախ Կարս են գնացել, մարդկանցից հետաքրքրվելով՝ պարզել են, որ սահմանն ավելի լավ է Իգդիր քաղաքով անցնեն, անցել են գետի մյուս ափը, որտեղ մոտ 150 մետր քայլելուց հետո հանդիպել են Բագարան գյուղի բնակիչներին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը վճռել է ճանաչել և հռչակել Հայաստանում ապաստան ստացած Սիրիայի քաղաքացիների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և նրանց արդարացնել՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

Սակայն  հանրային մեղադրողը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել կայացված դատավճիռը և սիրիացի փախստականների նկատմամբ համապատասխանաբար պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: Գործը ներկայումս քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում:  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+