ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:
- ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.
չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները, - հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները:
ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ տեղաշարժման ազատությունների սահմանափակումներով պայմանավորված քաղաքացիները նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







