ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ամրագոտու կիրառման կանոնների խախտումները հայտնաբերելու համար կարող է օգտագործել նաև տեսահսկող սարքեր, տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր՝ բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով»,- հայտնել են ոստիկանությունից։
ՆԳՆ տվյալներով՝ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է:
«Կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են»,- հայտնել են գերատեսչությունից՝ քաղաքացիներին հորդորելով անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին։
Ոստիկանության տվյալներով՝ 2023-ին Հայաստանում ՃՏՊ-ների թիվը 2022-ի համեմատ ավելացել է 258-ով, զոհերի թիվը՝ 52-ով, վիրավորներինը՝ 340-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







