Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Դատարանը հետաձգել է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը

Դատարանը հետաձգել է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը

«Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին: Հետաձգման պատճառը մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանի միջնորդությունն է առ այն, որ դատավարությունը երկար է տևում, և իր պաշտպանյալը հանգստի կարիք ունի: Այս հիմնավորմամբ է դատական նիստը հետաձգվել:

Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ դատավարության ընթացքում ավելի է համոզվում, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Տուժողները, սովորաբար, շահագրգռված են լինում, գալիս են, պնդում են, այսօր տեսանք, որ մյուս տուժողը՝ Երևանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը, թույլտվություն է խնդրել ներկա չգտնվել դատական նիստին: Այստեղ բառիս դասական առումով տուժող չկա, չունենք ուղղակի վնաս, հատկապես Բժշկական համալսարանը, որը գույք ձեռք բերելու արդյունքում օգուտ է ստացել, ոչ թե վնաս»,- նշել է պաշտպանը:

Նա ավելացրել է, որ Աշոտյանի գործով դատական գործընթացները երկար են տևում: «Դատավարությունը բավական տևական է, 5-6 ամիս է՝ դեռ նախնական դատալսումների կեսին ենք հասել»,- ընդգծել է Մելիքյանը՝ ավելացնելով, որ սովորաբար այդ փուլը կարճ է լինում:

Մելիքյանը նաև փաստել է, որ Աշոտյանի դատավարությունը քաղաքական է, և այն բացասաբար է անդրադառնում ՀՀ արդարադատության ոլորտի վերաբերյալ միջազգային զեկույցներում:

2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+