Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:22

ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձի ենք հաշվառել․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձի ենք հաշվառել․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանել է անձնագրային բաժիններում արցախցիների հաշվառման հետ կապված հերթերը: Նա համաձայնել է Armenia Today-ի թղթակցի այն դիտարկմանը, որ թվայնացված հաշվառման համակարգ չունենալու պատճառով են նաև առաջանում հերթերը:

«Նախարարի հրամանով տարածքներում ավելացրել ենք փորձագիտական մի շարք հաստիքներ և փորձում ենք առավել արդյունավետ կառավարել իրավիճակը: Հաշվի առնելով նաև կլոր կնիքի գործընթացի վերացումը՝ հիմա շատ ավելի մեղմ հերթեր կունենանք անձնագրային ծառայություններում»,-հայտնել է Ղազարյանը՝ հավելելով, որ աշխատում են ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառման անցնելու ուղղությամբ:

Նա տեղեկացրել է, որ արդեն հաշվառել են Արցախից բռնի տեղահանված 42 716 անձանց, որոնցից 13 747 անձ 63 և բարձր տարիքի է: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ առաջնահերթություն են տվել 63 և բարձր տարիք ունեցող անձանց, որպեսզի թոշակավորման հետ կապված խնդիրներ չառաջանան. Արցախի ամբողջ թոշակառու բնակչությունն արդեն հաշվառված է:

Նա նշել է, որ բռնի տեղահանության հաշվառումներն իրականացվել են սեպտեմբերի 24-ից սկսած և սոցիալական աջակցության ծրագրերն իրականացվել են ոչ թե ըստ հասցեի հաշվառումների, այլ բռնի տեղահանությունների հաշվառումների հիման վրա: «Դրա համար մենք կարողացել ենք որոշակի արդյունավետություն ապահովել, և մարդիկ ստացել են իրենց գումարները»,- ընդգծել է Ղազարյանը:

Ըստ նրա՝ ժամանակավոր անձնագրերի անհրաժեշտության չկա, որովհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց մոտ առկա փաստաթղթերով կարող են անցնել աշխատանքի՝ բացառությամբ այն վայրերի, որտեղ պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ունենալու հանգամանքը:

Վահե Ղազարյանն էլ, իր հերթին, հավելել է, որ իր հրամանագրով բոլոր մարզերում ու Երևանում անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական: 

Հունվարի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 32 հազար անձ դիմել էր ժամանակավոր պաշտպանության քարտի, 450-ը՝ Հայաստանի քաղաքացիության համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+