Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության գործով մեղադրյալները կալանքի տակ կմնան

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության գործով մեղադրյալները կալանքի տակ կմնան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվեց մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը (3 ամսով)։

Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների կողմից ներկայացված իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու և այլ խափանման միջոցներ կիրառելու միջնորդությունները։

Տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի խնդրանքով գործով հաջորդ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2024 թվականի հունվարի 18-ին։

Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին  և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ  հաղորդումն ստացվել էր 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին:  Անմիջապես հիշյալ հասցե էր մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝  կտրած-ծակած վնասվածքներով:

2022թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանները ձերբակալել էին Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել էր կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել էր նախաքննական մարմնին: Դեկտեմբերի 7-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, փորձել էր ներխուժել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն և վերժխնդիր լինել մեղադրյալի ընտանիքից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+