Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառով

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառով
Hearings of the RA Second President Robert Kocharyan's case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով Մարտի 1-ի գործով այսօր` մարտի 17-ին, նշանակած հերթական նիստը չի կայացել։

Այսօր նախատեսված դատական նիստում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ ընդհուպ մինչև ուրբաթ օրը զանգել են և համառորեն փորձել ճշտել՝ կարո՞ղ է այսօր դատական նիստը չկայանալ:

«Հավաստիացրել են, որ երեքշաբթի դատական նիստը տեղի է ունենալու, որից հետո ես մուտք եմ արել նախկին վարչապետների երաշխավորական նամակները, և հանկարծ այսօր իմանում ենք, որ դատական նիստը չի կայանալու»,- ասել է Հայկ Ալումյանը։

Ալումյանի խոսքով՝ շատ լուրջ հարցեր են առաջանում, և մյուս դատական նիստին դատարանն ավելի մանրամասն պետք է ներկայացնի իր առողջական խնդիրները, ասի, թե որտեղ է բուժում ստացել, որ համոզվենք՝ այս ամենը չի արվել երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունն անհնարին դարձնելու համար:

«Մենք որոշ կասկածներ ունենք, որ այս ամենն արվեց միտումնավոր, որպեսզի երաշխավորները հետագայում Հանրապետությունում չլինեն, և ես լուրջ կասկածներ ունեմ, որ նրանցից մեկի կամ երկուսի համար դատարան գալը դարձնեն անհնար», — ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս լիարժեք չի ապաքինվել, ստացիոնար բուժման ցուցումներ կան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+