Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:37

Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել ԼՂ-ում ցեղասպանության համար․ ՄՔԴ նախկին դատախազը՝ Արցախի նախագահին

Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել ԼՂ-ում ցեղասպանության համար․ ՄՔԴ նախկին դատախազը՝ Արցախի նախագահին

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, որ Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Ղարաբաղում ցեղասպանության համար։

«Ողջամիտ հիմք կա հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ «Ցեղասպանություն իրականացնող անձինք պետք է պատժվեն», նույնիսկ եթե «նրանք սահմանադրորեն պատասխանատու կառավարիչներ են»»,- նշել է նա հավելելով, որ չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

«Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանությունների կողմից, քանի որ նա անձեռնմխելիություն է վայելում որպես պետության ղեկավար, սակայն Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավազորություն, երբ այդպիսի անձեռնմխելիություն չի կիրառվում»,- հայտնել է Օքամփոյը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ի հետաքննություն սկսելու երեք եղանակ կա. 1-ին՝ Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետ),  2-րդ՝ Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավազորությունն իր տարածքում (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետ), 3-րդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը փոխանցում է ՄՔԴ-ին (Հռոմի կանոնադրության 13-րդ հոդված):

«Ադրբեջանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն չէ (հոդված 12(1)), չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (հոդված 12(3)): Հետևաբար, պահանջվում են պետությունների անհապաղ գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկումը կտեղափոխվի Միջազգային քրեական դատարան, նման նախադեպեր կան»,- ընդգծել է նախկին դատախազը:

Նշվում է, որ 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, համաձայն որի՝ Դարֆուր — Սուդան հարցը փոխանցվեց ՄՔԴ, հինգ տարի անց նախագահ Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության համար, 2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակը հանձնեց դատարան, 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄՔԴ-ին իրավազորություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ Կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնությունը»,- ասել է Օքամփոյը:

Նխկին դատախազը նշել է, որ Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը» այս Ցեղասպանության միջոցով և այս ամենի ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում։

«Դ ադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը և ապահովել վիճելի տարածքային պահանջների ինստիտուցիոնալ լուծումներ: Այն պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է խնդրել դադարեցնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը»,- ասել է նա։

ՄՔԴ նախկին դատախազի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական և ներդաշնակ լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է ի վերջո դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար փորձագետ Լուիս Մորենո Օքամփոյն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։ Նա այսպես է արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքին՝ փորձագիտական եզրակացություն տալու, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+