Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են ենթարկել ոստիկանները: Այս մասին հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասել էր Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Ըստ նրա՝ ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







