Ավետիք Չալաբյանի գործով դատարանը (Արուսյակ Ալեքսանյան) բավարարել է մեր միջնորդությունը` կալանքի ժամկետի երկարացման նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Չալաբյանի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ դատական նիստը բաց է լրատվամիջոցների համար:
«Այժմ հայտարարված է անորոշ ժամկետով ընդմիջում պաշտպանական կողմի` դատարանին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով», — նշվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







