2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ 118 համայնք ամբողջությամբ և 2 համայնք մասնակի, ընդհանուր առմամբ, 215 բնակավայր անցել են ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 հազար անձ։ Այս մասին այսօր ԱՀ ԱԺ նիստումներկայացնելով 2021թ․ տարեկան զեկույցը ներկայացնելով՝ հայտարարել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ բռնի տեղահանված անձինք մինչ օրս բախվում են մի շարք խնդիրների՝ սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրից դուրս մնալն է, բնակարանների սղությունն է։
«2020թ. նոյեմբերի 9-ից սկսած Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայցված դիրքերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որի հետևանքով գնդակները հաճախ թափվել են տների բակերում, խոցել բնակարանների տանիքները։ Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը տարբեր մեթոդների կիրառմամբ շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ՝ նպատակ հետապնդելով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել խաղաղ բնակչության շրջանում և ստիպել մարդկանց լքել իրենց բնակավայրերը»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







