ՔԿ նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն անփոփոխ թողեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց գրավի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ժամանակահատվածներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







