«Սասնա ծռեր»-ի գործով դատապարված Արմեն Բիլյանը դուրս է եկել հացադուլից և տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է նրա պաշտպան Աննա Ծառուկյանը։
Նշենք, որ Բիլյանը երեք շաբաթ է, ինչ հացադուլի մեջ էր։ Բիլյանը բողոքի այս ակցիայով նաև պահանջում էր բեկանել վերաքննիչ դատարանի՝ իր մեղքը հաստատող վճիռներն ու նոր դատաքննություն նշանակել, ինչպես նաև իրեն Արմավիրի բանտից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







