Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված խուզարկություններն իրականացվել են հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ «Armlur»–ի տվյալներով` ԱԻՆ-ում պաշտոնների նշանակման գործընթացքում կոռուպցիոն գործարքների գնացած որոշ աշխատակիցներ ձերբակալվել են, մի քանիսն էլ՝ կալանավորվել։
ԱԻՆ որոշ աշխատակիցների հնարավոր ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից որևէ տեղեկություն չփոխանցեցին՝ նախաքննության շահերից ելնելով։
Հավելենք, որ, ըստ «Armlur»–ի, ԱԻՆ–ի պաշտոնատար անձինք տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, և շղթան հասնում է մինչև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախարարության ձերբակալված և կալանավորված աշխատակիցներ կան։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին ԱԱԾ խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում։
Նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարարին 14 օրով արձակուրդ է տրամադրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







