Բաքուն Երևանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանին թույլ տա իրականացնել Արցախում՝ իր վերահսոկղության տակ անցած տարածքների անվտանգ և արդյունավետ ականազերծում: Նման պահանջը երեքշաբթի ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ հայտնել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ տա Ադրբեջանին արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել»:
Դա պետք է արվի «ականների տեղակայման և բնութագրերի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով», — ընդգծել Է Մամեդովը՝ ընթերցելով երկու երկրների միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ քննության շրջանակներում ապահովիչ միջոցների ներդրման մասին վերջնական պահանջները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







