ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հուլիսի 06-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակչի մոլորվելու, արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու և ազգային ատելության շարժառիթով պայմանավորված, ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից բազմաթիվ մարմնական և հոգեկան տառապանքների ենթարկելու, բռնություն պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։
ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







