Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:36

ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, Մեդիա կենտրոն նախագծի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը: Հայկ Չոբանյանը ներկայացրել է քննարկվող նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետությունը քաղաքացիներին տեղեկատվական տեռորից պաշտպանելու պարտավորություն ևս ունի, և այդ առումով կարևորել է տեղեկատվական նոր հարթակի ստեղծման գաղափարը:

ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները, ըստ որի սույն տեղեկատվական սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հանրային հսկողության թուլացումը կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Վերջիններս մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և «Open Government Partnership»-ի ստանդարտներին, որին ՀՀ-ն միացել է 2012 թվականից: ՀԿ-ներկայացուցիչներն առաջարկել են որոշ տվյալներ պոստֆակտում հրապարակել, փոփոխել տեղեկատվության տրամադրման ձևաչափերը և ժամկետները, կիբեռանվտանգության տեսլական սահմանել, հայեցակարգային մոտեցումներ ձևավորել, փորձել հասկանալ, թե ինչպես և ինչ ռեսուրսներով լուծել առկա խնդիրները:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է, որ նախագիծը վերանայելու կարիք ունի, ՀԿ-ների կողմից հնչեցված կարծիքները հաշվի կառնվեն, լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն նոր ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+