Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին

Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին

ՀՅԴ անդամ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Նաիրի Սաղաթելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել. տեղեկացնում է yerkir.am-ը:

Հայտնել էինք, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին։

Գուրգեն և Նաիրի Սաղաթելյաններին մեղադրում են վերջին շրջանում հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում (այսօրվա մեղադրյալները մասնակցել են Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային):

Գուրգեն Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորեղբոր տղան է, Նաիրի Սաղաթելյանը՝ Իշխան Սաղաթելյանի եղբայրը։ Այստեղից էլ պարզ է նրանց հալածելու դրդապատճառը:

Ազգականներին բռնությունների ենթարկելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու՝ իշխանական ճղճիմ փորձերի շրջանակներում ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Արդյունքում՝ դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և ապրիլի 28-ին խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+