ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 376 հոդվածի 3-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ։ Նշենք, որ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ, պատժվում են ազատազրկմամբ։
ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումնր կան, հանաձայն որոնց՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ այդ հրապարակումների՝ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է Արցախյան պատերազմի ժամանակ 60 հոգանոց զորքի անհետ կորելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







