Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:31

Աղավնատուն գյուղի բնակչին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ Աղավնատուն գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում գործով տուժողը հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացի, 1984թ. ծնված տղամարդու հասցեին, որի վերաբերյալ վերջինս փորձել է պարզաբանումներ ստանալ նրանից: Մերժում ստանալով՝ 36-ամյա տղամարդը, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով երկուսով վայր են ընկել մայթեզրին, սակայն տղամարդը շարունակել է հարվածներ հասցնել իրեն վիրավորանքներ հասցրած համագյուղացու մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում միջադեպին ներկա գտնված անձանցից մեկը՝ 36-ամյա տղամարդու ընկերը, վիճաբանության հանգամանքը պատրվակ դարձնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված քաղաքացիների նկատմամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել ինչպես դեպքի վայրում գտնվող քաղաքացիների, այնպես էլ՝ վիճաբանության մասնակիցների ուղղությամբ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությունն ավարտվել է և, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դեպքի վայրում կրակոցներ արձակելու վերաբերյալ մասով վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հետախուզվող մեղադրյալի քննությունից թաքնվելու հիմքով):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+