Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:43

ՄԻՊ-ն ավարտել է հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հերթական զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային մարմիններին է ներկայացրել  հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը:  Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվության վարչությունից։

«Ադրբեջանական գոտում հայտնված գերիների, ինչպես նաև դիակների նկատմամբ խոշտանգումների և վատ վերբերմունքի դեպքերի մասին ինֆորմացիան հավաքագրվում է, վերլուծվում է և ուղարկվում  է միջազգային կազմակերպությունններին։ Գերիների մասին կարող եմ միայն նշել, որ մեզ հայտնի բոլոր դեպքերի հարցով դիմել ենք միջազգային մարմիններին»,- մանրամասնեցին գրասենյակից։

ՄԻՊ-ն արդեն սկսել է հայ գերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի  անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ 5-րդ փակ զեկույցի պատրաստման աշխատանքները:

Զեկույցում կոնկրետ ապացույցներով նշվում են բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այն ևս կուղարկեն միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանական կողմը համացանցում տեսանյութեր էր տարածում, որտեղ երևում էր, թե ինչպես են խոշտանգում հայ գերիներին և անարգում զոհված զինվորների մարմինները։

Հիշեցնենք նաև,  որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+