Դատարանը բավարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ խափանման միջոցը (երաշխավորագիր) վերացնելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Բաբայանը։
Այս որոշումը կայացվել է Բաբայանի և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով դատական նիստի ժամանակ։ Դատարանն այսօր ավելի վաղ բավարարել էր նաև Բաբլոյանի պաշտպանության միջնորդությունը ՝ նրան թույլ տալով մեկնել արտերկիր:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018 թվականին, լինելով ԱԺ նախագահ, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաև կատարել է ծառայողական կեղծիք:
Արսեն Բաբայանը, ըստ մեղադրական եզրակացության, 2018 թվականի մարտի 5-ին, լինելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նպաստել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բալոյանի և պաշտոնատար այլ անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմանը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև իրականացրել է ծառայողական կեղծիք:
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 – րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսեն Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







