Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ քաղաքացիներին տուգանելու միտումն այն է, որ պետք է անել առավելագույնը, որպեսզի քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը հնարավորինս քիչ լինեն:
«Մեր ելակետը սա է, այլ ոչ թե մարդկանց տուգանելու նպատակը: Ինչո՞ւ այս պահին մի փոքր դադար վերցրինք, որովհետև մեզ համար պետք էր հասկանալ, թե արդյոք դա բավարա՞ր է, պե՞տք են այլ քայլեր, և այլն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսել էին դիմակները չկրելու համար նախատեսված տուգանքները բարձրացնել:
Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրված նախագիծը չի ներառել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







