Շենգավիթի դատարանի մոտ ԱԺ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը տուգանվեց 10 հազար դրամով՝ դիմակ չկրելու համար:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ պատճառներ ունի դիմակ չկրելու համար, առողջական խնդիրներ ունի, սակայն չի կարող մանրամասնել:
Պետրոսյանը նշեց, որ հիմա ստորագրում է, սակայն հետո վիճարկելու է ու ներկայացնելու է բոլոր փաստաթղթերը, որոնք կվկայեն առողջական խնդիրները:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:
Ի աջակցություն Ծառուկյանի՝ Դատարանի մոտ էին եկել ոչ միայն ԲՀԿ պատգամավորները, այլև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







