Հայաստանի Հանրապետությունում մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման հետ կապված բացի Միքայել Մինասյանի պնդումներից բացի այլ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում առկա չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանեգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործարքներում։
«Ավելին, ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից կամ որևէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով այդ գործընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալներից Շուշան Ներսիսյանի և Փաշինյանների ընտանիքի ներգրավված լինելու վերաբերյալ Մինասյանի պնդումներին՝ Հովհաննիսյանը նշեց․
«Ես այդ տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ ու հիմնավորում ուղղակի չկա»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







