Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:39
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով։

Դատարանը Ղազարյանի համար սահմանել է մեկ տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում նա չի կարող Հայաստանի տարածքից դուրս գալ առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության։ Բնակության վայրը փոխելու դեպքում պատգամավորը պարտավոր է սահմանված ժամկետում նոր հասցեն հայտնել իրավասու մարմնին։

Նրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու իրավասությունը վերապահվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը։ Ղազարյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը և սահմանված սահմանափակումները դատարանն անփոփոխ է թողել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո խափանման միջոցը կվերացվի։

Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում դատավորի, դատախազի, քննիչի և օրենքով նախատեսված մի շարք այլ անձանց մասին նրանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ կապված արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար։

Հոդվածը, որպես պատիժ, նախատեսում է ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը պահանջել էր Ղազարյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաև 3 տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Մինչև դատավճռի հրապարակումը՝ դատարանը մերժել էր հանրային մեղադրողին բացարկ հայտնելու վերաբերյալ Ղազարյանի միջնորդությունը։ Պատգամավորը պնդել էր, որ դատախազի գործողությունները սոցիալական ցանցերում վկայում են նրա քաղաքական դիրքորոշման և քաղաքական չեզոքության պահանջի խախտման մասին։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի փետրվարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+