Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:31

Խաչատրյանի պաշտպանները հայտնել են նրա կալանքը բողոքարկելու անհնարինության մասին

Խաչատրյանի պաշտպանները հայտնել են նրա կալանքը բողոքարկելու անհնարինության մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց նրան և պաշտպանական թիմին դեռևս չի տրամադրվել խափանման միջոցի վերաբերյալ դատարանի պատճառաբանված որոշումը, հայտնել են Խաչատրյանի փաստաբանները։

Պաշտպանների խոսքով՝ որոշումը չստանալու պատճառով իրենք չեն կարող հատուկ վերանայման բողոք ներկայացնել և, փաստացի, զրկված են Խաչատրյանի կալանավորումը բողոքարկելու հնարավորությունից։

«Դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Խաչատրյանն արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց»,- ասված է պաշտպանական խմբի հայտարարությունում։

Փաստաբանները տեղի ունեցածը գնահատել են որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։

Սեպտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել էր 71-ամյա Խաչատրյանին՝ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Ըստ պաշտպանների՝ քննիչը որպես կալանքի հիմքեր նշել էր քննությունից խուսափելու, վարույթին խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ հիմնավորումներն անհիմն են՝ վկայակոչելով Խաչատրյանի առողջական վիճակը։ Փաստաբանները նաև հիշեցրել են, որ հունիսի 5-ին և 7-ին քննչական մարմինը ևս միջնորդել էր կալանավորել Խաչատրյանին, սակայն դատարանը երկու դեպքում էլ մերժել էր միջնորդությունները։

Նրանց խոսքով՝ հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 2-ը Խաչատրյանը չի փորձել թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթին կամ նոր հանցանք կատարել։

Խաչատրյանը ներկայում պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանները հայտարարել են, որ այնտեղ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև Խաչատրյանին թույլ չեն տալիս իր ընտրած բժշկի կողմից զննվել։

Պաշտպանական խումբը նաև հայտնել է, որ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականությունը, ինչպես նաև դատական ստուգման արդյունավետությունը։

Ըստ փաստաբանների՝ դիմումում նշվել է, որ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են «կամայական և անհամաչափ կերպով»։ Պաշտպանները պնդում են, որ, չնայած շտապօգնության երկու խմբի՝ նրան տեղափոխելու անթույլատրելիության և հոսպիտալացման անհրաժեշտության վերաբերյալ գնահատականներին, Խաչատրյանին պատգարակով էին տեղափոխել Քննչական կոմիտե, ապա՝ դատարան։

Պաշտպանական կողմը ՄԻԵԴ-ին ներկայացրած դիմումում ևս պնդել է, որ այս հանգամանքներով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքները։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար: Խաչատրյանն անցնում է նաև ապօրինի գույքի գործով։ Պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+