Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:33
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Խաչատրյանի պաշտպանությունն ապօրինի է համարել զենքի և գույքի առգրավումը

Խաչատրյանի պաշտպանությունն ապօրինի է համարել զենքի և գույքի առգրավումը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին և 4-ին Քննչական կոմիտեի իրականացրած խուզարկությունների ընթացքում խախտումներ են թույլ տրվել։ Ավելի վաղ ՔԿ-ն հրապարակել էր Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկության կադրերը։

Փաստաբանների պնդմամբ՝ առգրավված հրազենը գտնվել է օրինական տիրապետման ներքո, իսկ զենքի հետ միասին քննիչներն առգրավել են նաև դրա օրինական պահումն ու հաշվառումը հաստատող թույլտվություններն ու փաստաթղթերը։

«Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի»,- ասվում է պաշտպանության հայտարարության մեջ։

Պաշտպանությունն ապօրինի է համարում նաև Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդերի, ժամացույցների, նկարների, զարդատուփերի, գրիչների և գրելու հավաքածուների առգրավումը։ Փաստաբանների խոսքով՝ ընտանիքն այդ իրերը ձեռք էր բերել դեռևս 1970-ական թվականներից կամ ստացել որպես նվեր, մինչդեռ քննիչները չեն ներկայացրել դրանք քրեական վարույթի հետ կապող որևէ փաստական կամ իրավական հիմք։

Փաստաբանները Քննչական կոմիտեին մեղադրել են նաև անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու մեջ՝ բնակելի տարածքների ներքին կահավորանքի պատկերներ և անձնական բնույթի այլ տեղեկություններ հրապարակելու համար։

Պաշտպանությունը մտադիր է վիճարկել գույքի առգրավման իրավաչափությունը և պահանջել վերադարձնել այն իրերը, որոնք, իր գնահատմամբ, ապօրինի են առգրավվել։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։

Կալանավորման միջնորդության քննության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Խաչատրյանին անկողնուց պատգարակով տեղափոխել էին դատարան։ Դեպքը տեսանկարահանել էին նրա փաստաբանները։

Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը հաշմանդամություն ունի, և նրան դատարան են տեղափոխել՝ խախտելով բժշկական պահանջները։ Պաշտպանությունը նաև պնդում է, որ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Խաչատրյանի մոտ չկան առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն նրա մասնակցությանը դատավարական գործողություններին։ Դատախազությունից նաև նշել են, որ անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգարակով դատարան տեղափոխված Խաչատրյանին «սիմուլյանտ» էր անվանել և աջակցություն հայտնել իրավապահների գործողություններին։ Նա հրապարակված կադրերը որակել էր ոչ թե «խայտառակություն», այլ «հույս, որ Հայաստանում վերջապես արդարություն կհաստատվի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+