ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդումների հիման վրա 2026 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 22 քրեական գործ՝ պետական դավաճանության, լրտեսության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։
Նշվում է, որ ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա նշված ժամանակահատվածում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:
Դրանցից հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, ՀՀ պետական սահմանի պահպանության, պետական սահմանում անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով՝ 197։
Ըստ հաղորդագրության՝ քրեական գործերից 44-ը վերաբերում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, 33-ը՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտմանը, 115-ը՝ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







