Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:25

Իշխան Զաքարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 մլն դրամ

Իշխան Զաքարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 մլն դրամ

ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն և ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, իսկ 2026 թվականի հունիսի 17-ին՝ կնքել հաշտության համաձայնություն։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել էր հունիս 26-ին, կնքված հաշտության համաձայնությամբ ՀՀ-ին կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։ Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

«Պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 մլն 554 հազար դրամը 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել ՀՀ-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2023-2024 թվականներին Զաքարյանի կողմից ՀՀ-ին էր վերադարձվել շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին էր մուտքագրել 32 մլն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն:

Զաքարյանի նկատմամբ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 ամիս անց հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր 2024 թվականի հունիսին։ Դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+