Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են․ ԶԼՄ

«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են․ ԶԼՄ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության «Վրացական երկաթուղու» նախկին տնօրեն Դավիթ Փերաձեի և ղեկավար այլ անձանց նկատմամբ քրեական հետաքննության շրջանակներում հունիսի 17-ին դատարանը 8 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է կալանավորումը, հայտնում է Aliq Media-ն։

Նշվում է, որ ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալությունը Փերաձեին և ևս 7 անձի (Գիորգի Կուրտանիձե, Զազա Բիձինաշվիլի, Անզոր Ջամալաշվիլի, Ռևազ Ռևազիշվիլի, Մալխազ Օմարաշվիլի, Ալեքսանդրե Տորիաշվիլի, Գիորգի Մարուքաշվիլի) մեղադրում է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման համար։ Ավելի կոնկրետ՝ 2019-2022 թվականներին տարբեր դրվագներով պետական գույքի հափշտակության և անօրինական եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար։ Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 18 մլն լարիի մասին է։ Մեղադրյալներին սպառնում է 9-12 տարի ազատազրկում։

8 մեղադրյալից ձերբակալվել է 6-ը։ Փերաձեն և Բիձինաշվիլին հետախուզվում են։ Փերաձեի փաստաբանի պարզաբանմամբ` նա երկիրը լքել էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դեռ այն ժամանակ, երբ նշված քննությունն սկսված չէր, և Փերաձեն չէր կարող կանխատեսել, որ ապագայում իր դեմ քրեական հետապնդում կսկսվի։ Բիձինաշվիլին 2022 թվականից մեկնել է արտագնա աշխատանքի։ Փերաձեի և Բիձինաշվիլիի նկատմամբ կալանավորումը սահմանվել է հեռակա կարգով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+